Օգտագործման Պայմաններ
Ընդհանուր ակնարկ
Բարի գալուստ https://treeme.am (այսուհետ` «Կայքէջ»): Այս Կայքէջը գործարկվում է Հայաստանի Հանրապետությունում գործող «Սոուլ Մի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (այսուհետ` «Ընկերություն»): Մուտք գործելով, դիտելով կամ օգտագործելով Կայքէջը, դուք, որպես Օգտատեր, հասկանում և ընդունում եք սույն Օգտագործման Պայմանները և Գաղտնիության Քաղաքականությունը՝ որպես գրավոր ձևով կնքված, ստորագրված պայմանագրին համարժեք և հավասարապես պարտադիր իրավական ուժ ունեցող պայմանագիր, ինչպես նաև համաձայնում եք Օգտագործման Պայմաններին ու Գաղտնիության Քաղաքականությանը: Խնդրում ենք նկատի ունենալ, որ «Սոուլ Մի» ՍՊԸ-ն իրեն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ ցանկացած պահի Օգտագործման Պայմաններում և Գաղտնիության Քաղաքականության մեջ կատարել լրացումներ կամ փոփոխություններ: Նման փոփոխություններից հետո ձեր կողմից Կայքէջի օգտագործումը շարունակելը նշանակում է նման փոփոխությունների ընդունում: Դուք նաև համաձայնում եք, որ դուք համարվում եք պատշաճ ծանուցված ցանկացած փոփոխության մասին Կայքէջում այդ փոփոխությունների տեղադրման փաստի ուժով: Մենք կարող ենք օգտագործել ձեր անձնական տվյալները՝ համաձայն մեր Գաղտնիության Քաղաքականության, որը կարող եք տեսնել համապատասխան հղումով: Սույնով դուք ընդունում եք ձեր անձնական տվյալների օգտագործումը՝ համաձայն նշված Գաղտնիության Քաղաքականության:
Կայքէջի բովանդակության օգտագործոմը
Այս Կայքէջում պարունակվող բոլոր նյութերը, եթե այլ բան նշված չէ, պաշտպանված են հեղինակային իրավունքով և մտավոր սեփականության այլ իրավունքներով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային կոնվենցիաների: Ընկերությունը ձեզ՝ Օգտատիրոջը, տրամադրում է անձնական, հետկանչելի, ոչ բացառիկ, չփոխանցվող լիցենզիա՝ այս Կայքէջի բովանդակությունն օգտագործելու համար՝ սույն Օգտագործման Պայմաններով նախատեսված ձեր պարտավորությունների շարունակական կատարման պայմանով: Եթե այլ բան նշված չէ Կայքէջում, Դուք իրավասու եք դիտելու, պատճենելու, տպելու և տարածելու (բայց ոչ փոփոխելու) այս Կայքէջի բովանդակությունը` պայմանով, որ (i) նման օգտագործումը միայն տեղեկատվական, անձնական և ոչ առևտրային նպատակներով է, և (ii) նման վերարտադրումները պատշաճ կերպով վերագրվում են «Սոուլ Մի» ՍՊԸ-ին:
Հղումներ այլ կայքերից
Այս Կայքէջը կարող է ներառել հղումներ դեպի արտաքին կայքեր, որոնք չեն տրամադրվում կամ սպասարկվում Ընկերության կամ Ընկերության հետ որևէ կերպ փոխկապակցված անձանց կողմից և գտնվում են Ընկերության վերահսկողությունից դուրս: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ կողմի կայքերում տեղադրված գաղտնիության քաղաքականության, տեղեկատվության հավաքագրման գործելակերպի, բովանդակության, տեղեկատվության ճշգրտության և/կամ երրորդ կողմի կայքերում մատուցվող կամ գովազդվող ապրանքների կամ ծառայությունների որակի համար: Ավելին, այս հղումները չեն ենթադրում հաստատում որևէ երրորդ կողմի կամ որևէ կայքի կամ որևէ երրորդ կողմի կողմից մատուցվող ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ: Դուք ընդունում և համաձայնում եք, որ այլ կայքեր ձեր մուտքը, այդպիսի կայքերի օգտագործումը և նման կայքերի կողմից առաջարկվող ցանկացած տեղեկատվության, նյութի, ապրանքների և ծառայությունների օգտագործումն իրականացվում է բացառապես ձեր սեփական ռիսկով:
Վերապահումներ
Կայքէջում ներկայացված տեղեկատվությունը հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ միայն ընդհանուր ուղեցույց է: Թեև Ընկերությունը ողջամիտ միջոցներ է ձեռնարկում սույն Կայքէջի տեղեկատվությունը ճշգրիտ, ամբողջական և թարմ պահելու համար, այնուամենայնիվ, հաշվի առնելով օրենքների, կանոնների և կանոնակարգերի փոփոխվող բնույթը` կարող են լինել ուշացումներ, բացթողումներ կամ անճշտություններ Կայքէջում պարունակվող տեղեկատվության մեջ, և Ընկերությունը պատասխանատվություն չի կրի տեղեկատվության անճշտության, ոչ ամբողջականության կամ որևէ վնասի կամ կորստի համար, որն առաջացել է կապված տեղեկատվության թարմ չլինելու հետ: Կայքէջը կարող է պարունակել տեսակետներ և կարծիքներ, որոնք պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն որևէ այլ հեղինակի, գործակալության, կազմակերպության, գործատուի կամ ընկերության, ներառյալ Ընկերության պաշտոնական քաղաքականությունը կամ դիրքորոշումը:
Կիրառելի իրավունք և վեճերի լուծում
Սույն Օգտագործման Պայմանները կարգավորվում և մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան՝ առանց կիրառելու կոլիզիոն նորմերի սկզբունքները: Սույն Օգտագործման Պայմանների կողմերը ուղղակիորեն համաձայնում են ենթարկվել Հայաստանի Հանրապետության դատարանների իրավասությանը:
Վերջին թարմացում: 2024 թվականի սեպտեմբեր
© 2025 by SoulMe. All rights reserved.