Գաղտնիության քաղաքականություն
Ընդհանուր ակնարկ
«Սոուլ Մի» ՍՊԸ-ն (այսուհետ նաև՝ «Ընկերություն», «մենք», «մեզ» կամ «մեր») պարտավորվում է պաշտպանել https://treeme.am կայքի («Կայքէջ») այցելուների, մեր ներկա և ապագա հաճախորդների կոնտակտների, Ընկերությանը ապրանքների մատակարարների և ծառայություններ մատուցողների կոնտակտների, աշխատանքի ընդունման թեկնածուների կամ Ընկերության հետ համագործակցության համար դիմած անձանց անձնական տվյալների գաղտնիությունը, ինչպես նաև ցանկացած այլ անձանց (միասնաբար` «դուք») անձնական տվյալների գաղտնիությունը, որոնց անձնական տվյալներն Ընկերությունը ստանում է (նկարագրված է ստորև):
Սույն Գաղտնիության քաղաքականության մեջ «Անձնական տվյալներ» նշանակում է տեղեկատվություն, որը (կա՛մ առանձին, կա՛մ Ընկերության կողմից պահվող այլ տեղեկատվության հետ համակցված) հնարավորություն է տալիս նույնականացնել ձեզ որպես անհատ կամ ճանաչել ձեզ ուղղակիորեն կամ անուղղակիորեն: Ինչ վերաբերում է ԱՄՆ, Կալիֆորնիա նահանգի ռեզիդենտներին, այս Գաղտնիության քաղաքականության մեջ հղումները «Անձնական տվյալներ» հասկացությանը նշանակում են տեղեկատվություն, որը նույնականացնում է, վերաբերում է, նկարագրում է, ունակ է կամ ողջամտորեն կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված լինել որոշակի սպառողի կամ տնային տնտեսության հետ՝ Կալիֆորնիայի Սպառողների Գաղտնիության Ակտով սահմանված որոշակի բացառություններով:
Եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ, Ընկերությունը՝ որպես ձեր մասին մշակվող ցանկացած Անձնական տվյալների հետ կապված տվյալների վերահսկիչ, պատասխանատու է ապահովելու, որ մեր կողմից օգտագործվող համակարգերը և գործընթացները համապատասխանեն տվյալների պաշտպանության օրենքներին, այնքանով, որքանով դրանք կիրառելի են մեր նկատմամբ, ներառյալ, սակայն առանց սահմանափակման, Եվրոպական միության տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը և Կալիֆորնիայի Սպառողների Գաղտնիության Ակտը (2018թ.)։
Այս Գաղտնիության Քաղաքականությունը սահմանում է ձեր մասին Ընկերության կողմից հավաքագրվող Անձնական տվյալների օգտագործման սկզբունքները, ինչպես է Ընկերությունը հավաքում, օգտագործում և այլ կերպ մշակում ձեր Անձնական տվյալները, ինչպես նաև այն իրավունքները, որոնք դուք ունեք՝ կապված մեր կողմից այդ տեղեկատվության մշակման հետ։
Անձնական տվյալների հավաքում
Մենք հավաքում ենք Անձնական տվյալներ մի շարք աղբյուրներից. (i) անմիջապես ձեզանից (օրինակ՝ երբ դուք կապ եք հաստատում մեզ հետ); (ii) ձեզ հետ մեր հարաբերությունների ընթացքում (օրինակ՝ եթե անտառապատման աշխատանքների պատվեր եք տալիս մեր միջոցով), (iii) երբ դուք դարձնում եք ձեր Անձնական տվյալները հրապարակային (օրինակ՝ եթե հրապարակային գրառում եք կատարում սոցիալական ցանցերում); (iv) երբ այցելում եք մեր Կայքէջ (v) երբ մենք ստանում ենք ձեր մասին Անձնական Տվյալներ երրորդ անձանցից (օրինակ՝ իրավասու մարմիններից):
Թեև ձեզանից չի պահանջվում որևէ Անձնական տվյալ տրամադրել մեր Կայքէջ այցելելիս, դուք կարող եք դա անել՝ Կայքէջում գրանցվելիս: Նման դեպքերում մենք կարող ենք գրանցել օրինակ՝ ձեր անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն և ցանկացած այլ տեղեկատվություն, որը դուք կամավոր կտրամադրեք մեզ:
Բացի այդ, ձեզ հետ գործարար հարաբերության ընթացքում, այդ թվում՝ կայքէջի օգտագործման միջոցով, մեզ հետ կապ հաստատելիս, մեզանից տեղեկատվություն հայցելիս, ձեզ ծառայություններ մատուցելիս կամ ձեզանից ծառայություններ ստանալիս, մենք կարող ենք հավաքել Անձնական տվյալների հետևյալ կատեգորիաները՝
Մենք կարող ենք լրացնել ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկատվությունն այն տեղեկություններով, որոնք մենք ստանում ենք կամ ձեռք ենք բերում այլ աղբյուրներից, օրինակ՝ մեր անձնակազմից, հաճախորդներից, երրորդ անձանցից, որոնց հետ մենք հաղորդակցվում ենք, և հանրությանը հասանելի աղբյուրներից (օրինակ՝ ընտրական հարցում, հանրային հասանելիություն ունեցող տվյալների բազաներ):
Անձնական տվյալների օգտագործում
Մենք կօգտագործենք ձեր Անձնական տվյալները միայն կիրառելի օրենսդրությամբ թույլատրելի դեպքերում և չափով։ Ձեր Անձնական տվյալներն օգտագործելու նպատակները և դրանց մշակման իրավական հիմքերը հետևյալն են.
Տվյալների տարածում
Մենք կարող ենք բացահայտել ձեր Անձնական Տվյալները՝ կիրառելի օրենսդրության և մեր նկատմամբ կիրառելի մասնագիտական գաղտնիության վերաբերյալ գործող մասնագիտական և կարգավորող պահանջներին համապատասխան: Մենք կարող ենք բացահայտել ձեր անձնական տվյալները՝
Տվյալների սուբյեկտի իրավունքները
Որոշակի հանգամանքներում և կիրառելի օրենքներին համապատասխան՝ դուք ունեք հետևյալ իրավունքները.
- Դուք կարծում եք, որ նման տվյալները ճշգրիտ չեն,
- մեր մշակումն անօրինական է, կամ
- մենք այլևս կարիք չունենք մշակելու այդպիսի տվյալներ որոշակի նպատակով, բայց մենք չենք կարողանում ջնջել տվյալները իրավական կամ այլ պարտավորությունների պատճառով կամ այն պատճառով, որ դուք չեք ցանկանում, որ մենք ջնջենք դրանք։
- դուք եք մեզ տրամադրել այդ Անձնական տվյալները,
- և մենք մշակում ենք այդ տվյալները ձեր համաձայնության հիման վրա կամ ձեզ հետ պայմանագրով նախատեսված մեր պարտավորությունները կատարելու համար (օրինակ՝ իրավաբանական ծառայություններ մատուցելը):
Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս իրավունքներից մի քանիսը կարող են սահմանափակվել, երբ մենք ունենք գերակա շահ կամ իրավական պարտավորություն՝ շարունակելու մշակել Անձնական տվյալները:
Տվյալների անվտանգություն
Մեր հսկողության տակ գտնվող Անձնական տվյալները պաշտպանելու նպատակով մենք գործադրում ենք մեր բոլոր ջանքերն իրականացնելու տեխնիկական և կազմակերպչական անվտանգության միջոցառումներ: Նման միջոցները ներառում են, օրինակ, Անձնական տվյալներին հասանելիության սահմանափակում միայն մեր անձնակազմին և անտառապատման աշխատանքների կատարման համար պատասխանատու սուբյեկտներին՝ սույն Գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված նպատակների համար իմանալու անհրաժեշտության հիման վրա, ինչպես նաև այլ վարչական, տեխնիկական և ֆիզիկական երաշխիքներ։
Երեխաների գաղտնիության պաշտպանություն
Մենք գիտակցում ենք երեխաների գաղտնիության պաշտպանության կարևորությունը ինտերակտիվ առցանց աշխարհում: Այս կայքը նախատեսված չէ կամ դիտավորյալ ուղղված չէ 16 տարեկան և ավելի փոքր երեխաների համար: 16 տարեկանից ցածր որևէ մեկի մասին դիտավորյալ տեղեկատվություն հավաքելը կամ պահպանելը մեր քաղաքականության մաս չի կազմում։
Տվյալների պահպանում
Մենք կպահենք ձեր անձնական տեղեկությունները միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այն նպատակների համար, որոնց համար այդ տեղեկատվությունը հավաքվել է, ինչպես սահմանված է սույն Գաղտնիության քաղաքականությունում, կամ ավելի երկար, եթե դա պահանջվում է ցանկացած կիրառելի իրավական, կարգավորող, հաշվապահական կամ հաշվետվության պահանջներով:
Երրորդ անձանց կայքէջեր
Մեր կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կայքէջեր, որոնք վերահսկվում են երրորդ անձանց կողմից: Մենք նաև օգտագործում ենք սոցիալական ցանցերի կայքէջեր, ինչպիսիք են, օրինակ, Facebook-ը, ինչպես նաև երրորդ անձանց հարթակներ՝ միջոցառումներ, դասընթացներ և սեմինարներ կազմակերպելու համար: Դուք պետք է ծանոթանաք այս արտաքին կայքէջերի գաղտնիության քաղաքականություններին: Մենք որևէ պատասխանատվություն չենք կրում այդ կայքէջերում ձեր տրամադրած տեղեկատվության կամ ձեր անձնական տվյալների հավաքագրման և օգտագործման համար:
Քուքիներ եվ այլ տեխնոլոգիաներ
Մենք օգտագործում և ներգրավում ենք որոշակի պրովայդերների՝ օգտագործելու քուքիներ, վեբ բեկոններ և հետագծման նմանատիպ այլ տեխնոլոգիաներ (միասնաբար՝ «Քուքիներ») մեր Կայքէջում։
Քուքիները փոքր քանակությամբ տվյալներ են, որոնք պահվում են ձեր դիտարկիչում, սարքում կամ այն էջում, որը դիտում եք: Որոշ Քուքիներ ջնջվում են, երբ փակում եք ձեր դիտարկիչը, մինչդեռ մյուս Քուքիները պահպանվում են նույնիսկ դիտարկիչը փակելուց հետո, որպեսզի կայք վերադառնալից ձեզ ճանաչեն: Լրացուցիչ տեղեկություններ Քուքիների և դրանց աշխատանքի մասին հասանելի են հետևյալ լինկով՝ All about cookies:
Մեր Կայքի cookie-ները սովորաբար բաժանվում են հետևյալ կատեգորիաների.
Ի՞նչ տարբերակներ ունեք, եթե չեք ցանկանում քուքիներ ձեր համակարգչում:
Դուք կարող եք վերանայել ձեր ինտերնետային դիտարկիչի կարգավորումները, սովորաբար «Help» կամ «Internet Options» բաժիններում՝ որոշ քուքիների համար ձեր ունեցած ընտրություններն իրականացնելու համար: Եթե դուք անջատեք կամ ջնջեք որոշ քուքիներ ձեր ինտերնետային դիտարկիչի կարգավորումներում, հնարավոր է, որ չկարողանաք մուտք գործել կամ օգտագործել այս կայքէջի կարևոր գործառույթներ կամ հնարավորություններ, և ձեզանից կարող է պահանջվել նորից լրացնել ձեր մուտքի տվյալները:
Google Analytics-ի համար քուքիների օգտագործման մասին ավելին իմանալու և նման քուքիների հետ կապված ընտրություն կատարելու համար
այցելեք Google Analytics-ից հրաժարվելու դիտարկիչի հավելումը։
Կոնտակտային տվյալներ
Եթե ունեք որևէ մեկնաբանություն, հարց կամ մտահոգություն տվյալների գաղտնիության, այդ թվում՝ մեր կողմից կամ մեր անունից իրականացվող Անձնական տվյալների մշակման վերաբերյալ, խնդրում ենք այցելել մեզ հետ կապ հաստատելու հայտը և ուղարկել Ձեր հարցումը:
Փոփոխություններ այս գաղտնիության քաղաքականությունում
Հուսով ենք, որ այս Գաղտնիության Քաղաքականությունը կարող է լուծել ցանկացած հարց կամ մտահոգություն, որը դուք բարձրացնում եք մեր կողմից ձեր անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ: Եթե կարծում եք, որ մենք չենք բավարարել ձեր մտահոգությունը, կարող եք կապվել մեզ հետ՝ նամակ ուղարկելով treeme-team@soulme.net հասցեին:
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել այս Գաղտնիության քաղաքականությունը, եթե մեր ծառայությունները և գաղտնիության գործելակերպը փոխվում են, կամ եթե դա պահանջվում է կիրառելի իրավական կամ կարգավորող պահանջներով: Հնարավորության դեպքում մենք ձեզ էլեկտրոնային փոստի հասցեով կտեղեկացնենք ցանկացած նշանակալի փոփոխության մասին: Այնուամենայնիվ, վերջին թարմացման ամսաթիվը տեղադրված է ստորև, և մենք ձեզ խրախուսում ենք պարբերաբար վերանայել այս Գաղտնիության քաղաքականությունը, որպեսզի տեղեկացված լինեք, թե ինչպես ենք մենք օգտագործում ձեր Անձնական տվյալները:
Վերջին թարմացում: 2024 թվականի սեպտեմբեր
© 2025 by SoulMe. All rights reserved.